Պարեկային ծառայությունը ՆԳՆ ոստիկանության 4 հենասյունային ուղղություններից է և ծառայություն է իրականացնում հանրապետության ամբողջ տարածքում։
Պարեկային ծառայություն
Պարեկային ծառայության խնդիրներն ու գործառույթները․
- հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը,
- հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը, խափանումը, ինչպես նաև հայտնաբերումը և բացահայտումը,
- մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը,
- սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանությունը,
- ահազանգերին արագ և արդյունավետ արձագանքումը,
- արտաքին ծառայության և ջրային պարեկային ծառայության իրականացումը:
Պարեկային ծառայության խնդիրներն ու գործառույթները՝ ուղղված են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը, հասարակական կարգի պահպանմանը և իրավախախտումների կանխմանը։ Պարեկային ծառայությունը իրականացնում է շուրջօրյա պարեկություն, արձագանքում է քաղաքացիների ահազանգերին, կարգավորում երթևեկությունը և աջակցում արտակարգ իրավիճակների ժամանակ՝ ապահովելով արագ և արդյունավետ ծառայություն։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Զաքարյան
Պարեկային ծառայության տարածքային ստորաբաժանումների մասին տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։
Պարեկային ծառայությունը գործարկվել է 2021 թ. հուլիսի 7-ին։
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը հանրային անվտանգության ապահովման տեսանկյունից առանձնակի կարևորություն ունի, ինչը ենթադրում է թիրախային և հետևողական վարչարարություն, երթևեկության բոլոր մասնակիցների ներգրավմամբ ամենօրյա համակարգված աշխատանք, ինչպես նաև խնդիրների լուծմանը միտված օրենսդրական դաշտի շարունակական կատարելագործում։
- Անկյունաքարային նշանակություն ունի հանրային իրավագիտակցության բարձրացումը, վարքագծային փոփոխությունը և օրենքի գերակայության մշակույթի արմատավորումը։
- Ճանապարհատրանսպորտային պատահարներին օպերատիվ արձագանքումը ՆԳՆ ոստիկանության պատասխանատու հանձնառություններից է։
Օպերատիվ արձագանք
- Համակարգը հետևողականորեն զարգացնում է կարողությունները՝ տեխնիկական հագեցվածության արդիականացումից և թվային լուծումներից մինչև ծառայողների մասնագիտական պատրաստվածության բարձրացում։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում կանխարգելիչ միջոցառումներին․
- արձագանքման ժամանակի կրճատում,
- տուժածներին անհապաղ օգնության տրամադրում,
- պատահարների պատճառների վերհանում:
Այդ մեխանիզմներն են, որ հանգեցնելու են ռիսկերի նվազմանը և առավել կանխատեսելի, վերահսկելի և անվտանգ ճանապարհային միջավայրի ձևավորմանը։