Ներքին գործերի նախարարությունը ձևավորվեց համակարգային վերափոխումների և ինստիտուցիոնալ կայացման բազմաշերտ գործընթացների արդյունքում։ Բարեփոխումներն ու հավակնոտ ծրագրերը նույն հետևողականությամբ շարունակվում են՝ ամրապնդելով հաջողություններն ու հիմքում ունենալով անցած ճանապարհի ձեռքբերումները։
Հայաստանի Հանրապետության՝ որպես անկախ պետություն վերահռչակման նախօրեին ՆԳ նախարարությունը ոչ միայն կայացած իրավական կառույց էր, այլև ազգային կառույց, որի աշխատակիցները հասարակական կարգուկանոնի պահպանման ու հանցավորության դեմ պայքարին զուգահեռ՝ նաև իրականացնում էին սահմանների անվտանգության ապահովում։ Համակարգի տասնյակ աշխատակիցներ զոհվել են մեր պետության սահմանների պաշտպանության ժամանակ ու ծառայողական պարտականությունները կատարելիս։
1992 թ. հունիսի 21-ին կազմավորվեց ՆԳՆ Ներքին զորքերը: Ստեղծվեցին կազմակերպված հանցավորության, թմրամոլության դեմ պայքարի ստորաբաժանումները: ՆԳՆ բարձրագույն դպրոցը վերակազմավորվեց Ակադեմիայի:
1992 թ. Հայաստանն անդամակցեց Ինտերպոլին, ձևավորվեց այլ երկրների իրավապահ կառույցների հետ սերտ համագործակցություն:
1996 թ. նոյեմբերին Ներքին գործերի և Ազգային անվտանգության նախարարությունները միավորվեցին, իսկ 1999 թ. կրկին դարձան առանձին նախարարություններ:
2001 թ. ապրիլի 16-ին ընդունվեց «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը:
2003 թ. հունվարի 1-ին ՆԳ նախարարությունը վերակազմավորվեց Ոստիկանության:
2022 թ․ դեկտեմբերի 30-ին ստեղծվեց Ներքին գործերի նախարարությունը, որի ենթակա պետական մարմիններն են՝
- Ոստիկանությունը
- Փրկարար ծառայությունը
- Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը
Ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունքում ստեղծվեցին Ոստիկանության չորս հենասյունային ուղղությունները՝