INTERPOL-ի նորարարությունների կենտրոնը «Innovation Snapshots» 2026 թվականի ապրիլյան ամփոփագրում ներկայացնում է արհեստական բանականության ու նոր տեխնոլոգիաների ազդեցությունը ոստիկանության ոլորտում։
- Նիդերլանդների ոստիկանությունում կիրառվում է սիմուլյացիոն (VR) ուսուցում․ վիրտուալ իրականության մոդուլը նախատեսված է աջակցելու ոստիկաններին հանցագործության վայրերում թվային ապացույցների հայտնաբերման, ուսումնասիրության և պահպանման գործընթացում։
- Կոստա Ռիկայի ոստիկանությունը կիրառում է AI-ով աշխատող կառավարման մոդել, որը միավորում է արհեստական բանականության գործիքներն ու երկրի տարածքում տեղադրված բոլոր տեսախցիկները՝ օգնելով իրական ժամանակում վերահսկել վտանգներն ու կանխել հանցագործությունները։
- Մեծ Բրիտանիան մշակել է deepfake-ի (արհեստականորեն ստեղծված կեղծ տեսանյութեր/լուրեր) հայտնաբերման տեխնոլոգիաներ, ինչն օգնում է ապատեղեկատվության դեմ պայքարում, այդ թվում՝ խարդախության, ինքնության նմանակման և սինթետիկ պատկերների հայտնաբերման ուղղությամբ։
- INTERPOL-ը իրականացնում է «SynthWave PLUS» ծրագիրը, որը տարբեր երկրների ոստիկանություններին օգնում է պայքարել AI-ով ստեղծված կեղծ բովանդակության՝ խաբnւսիկ պատկերների nւ տեսանյութերի դեմ։
- Հնդկաստանում ստեղծվել է AI հավելված («Samarth»), որը ոստիկաններին տալիս է արագ իրավական խորհրդատվություն՝ օգնելով ճիշտ կիրառել օրենքները։
- Ժամանակակից ոստիկանությունը, կիրառելով նորարարական տեխնոլոգիաներ՝ արհեստական բանականության և խելացի տեսահսկման գործիքներ, առավել արդյունավետ ու ճշգրիտ է դարձնում հանցավորության դեմ պայքարը։