Ոստիկանության բարձրագույն խմբի կոչումներ`
Ոստիկանության գեներալ-գնդապետ
Ոստիկանության գեներալ-լեյտենանտ
Ոստիկանության գեներալ-մայոր
Ոստիկանության գլխավոր և ավագ խմբերի կոչումներ`
Ոստիկանության գնդապետ
Ոստիկանության փոխգնդապետ
Ոստիկանության միջին խմբի կոչումներ`
Ոստիկանության մայոր
Ոստիկանության կապիտան
Ոստիկանության ավագ լեյտենանտ
Ոստիկանության լեյտենանտ
Ոստիկանության կրտսեր խմբի կոչումներ`
Ոստիկանության ավագ ենթասպա
Ոստիկանության ենթասպա
Ոստիկանության ավագ
Ոստիկանության ավագ սերժանտ
Ոստիկանության սերժանտ
Ոստիկանության կրտսեր սերժանտ
- Ոստիկանության բարձրագույն կոչումները շնորհում է վարչապետը` Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությամբ:
- Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր կոչումները շնորհում է ծառայողին ոստիկանության համապատասխան պաշտոնին նշանակելու կամ որպես սովորող հրամանագրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
- Ոստիկանության կոչումները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված ոստիկանության կոչմանը համապատասխան` սահմանված ժամկետը լրանալուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
- Ոստիկանության կոչումները շնորհվում են անհատական կարգով` ցմահ:
- Ոստիկանությունում ծառայությունը դադարեցրած ծառայողի կոչմանն ավելացվում է «պաշտոնաթող» բառը:
Ոստիկանության կոչումների շնորհման ժամկետները
Ոստիկանության կոչումների համար սահմանվում են ոստիկանության կոչումներով ծառայության հետևյալ ժամկետները.
Ոստիկանության կրտսեր կոչումներ`
-
- Ոստիկանության կրտսեր սերժանտ` 1 տարի,
- Ոստիկանության սերժանտ` 2 տարի,
- Ոստիկանության ավագ սերժանտ` 3 տարի,
- Ոստիկանության ավագ` 3 տարի,
- Ոստիկանության ենթասպա` 4 տարի:
- Ոստիկանության ավագ ենթասպայի կոչումով ծառայության ժամկետ չի սահմանվում.
Ոստիկանության միջին կոչումներ`
-
- Ոստիկանության կրտսեր լեյտենանտ` 1 տարի,
- Ոստիկանության լեյտենանտ` 2 տարի,
- Ոստիկանության ավագ լեյտենանտ` 3 տարի,
- Ոստիկանության կապիտան` 3 տարի,
- Ոստիկանության մայոր` 4 տարի.
Ոստիկանության ավագ կոչում`
-
- Ոստիկանության փոխգնդապետ` 5 տարի.
Ոստիկանության գլխավոր կոչում`
-
- Ոստիկանության գնդապետ:
Ոստիկանության գնդապետի և ոստիկանության բարձրագույն կոչումներով ծառայության ժամկետ չի սահմանվում: