Համայնքային ոստիկանությունը ՆԳՆ ոստիկանության 4 հենասյունային ուղղություններից է և ծառայություն է իրականացնում հանրապետության ամբողջ տարածքում։
Համայնքային ոստիկանություն
Համայնքային ոստիկանության հիմնական գործառույթները․
- ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների նախականխում, կանխում, խափանում և բացահայտում,
- հետախուզվողների հայտնաբերում,
- վարչական իրավախախտումների նախականխում, կանխում, խափանում և բացահայտում,
- անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելումը, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանությունը
- ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցում և անվտանգության ապահովում,
- բնակչության հետ ամենօրյա հաղորդակցում և ոստիկանության նկատմամբ հանրային վստահության ձևավորում
- զենքի և զինամթերքի շրջանառության վերահսկողությունը, թույլտվությունների տրամադրումը։
Համայնքային ոստիկանության խնդիրներն ու գործառույթները՝ ուղղված են համայնքներում հասարակական կարգի պահպանմանը և իրավախախտումների կանխմանը։ Համայնքային ոստիկանությունը համագործակցում է բնակչության, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կառույցների հետ՝ ապահովելով արագ արձագանք, կանխարգելիչ աշխատանք և քաղաքացիների իրավունքների պաշտպանություն։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալի պարտականությունները կատարող, ոստիկանության գնդապետ Կարեն Խաչատրյան
Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների մասին տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։
- Համայնքային ոստիկանության հեռախոսահամար՝ +37410-52-03-10
Համայնքային ոստիկանությունը գործարկվել է 2024 թվականի նոյեմբերի 1-ից։
Մատուցվող ծառայություն
- Ի՞նչ է զենքի թույլտվությունների տրամադրումը՝
Ոստիկանության կողմից իրականացվող վարչարարական գործընթաց, որի արդյունքում Ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվում է քաղաքացիական և ծառայողական զենքի համապատասխան թույլտվություններ։ - Զենքի թույլտվության տրամադրման գործընթացը կարգավորվում է՝
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով, Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի 2023 թվականի մայիսի 11-ի թիվ 4-Ն հրամանով, Կառավարության որոշումներով և այլ իրավական ակտերով։
Թույլտվությունների տրամադրման մասին տեղեկատվությունը և թեստային հարցաշարերն՝ այստեղ։
Ուշադրություն
Ծառայությունների մատուցման հետ կապված հրատապ խնդիրների առկայության դեպքում կարող եք կապ հաստատել ՆԳՆ ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության հետ։
Հեռ․`+37411 212102