ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության մեդալներ, կրծքանշաններ, պատվոգիր

«Սխրագործության համար»

«Սխրագործության համար» մեդալով պարգևատրվում է ՆԳՆ ոստիկանության ծառայողը ՀՀ պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և անվտանգության ապահովման գործում, ինչպես և փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին վտանգ սպառնացող պայմաններում սխրագործություն կատարելու համար:

«Մարտական զորակցություն»

«Մարտական զորակցություն» մեդալ

«Մարտական զորակցություն» մեդալով պարգևատրվում են ՆԳՆ ոստիկանության խնդիրների իրականացմանը զորակցելու համար:

«Իրավակարգի ամրապնդման համար»

«Իրավակարգի ամրապնդման համար» («Արամ Մանուկյան») մեդալ

«Իրավակարգի ամրապնդման համար» («Արամ Մանուկյան») մեդալով պարգևատրվում է ՆԳՆ ոստիկանության ծառայողը Ոստիկանության համակարգի գործունեության զարգացման, իրավակարգի ամրապնդման, հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանության և անվտանգության ապահովման, անձնակազմի դաստիարակության գործում զգալի ներդրում ունենալու համար:

«Օրենքի պատվար»

«Օրենքի պատվար»

«Օրենքի պատվար» մեդալով պարգևատրվում է ՆԳՆ ոստիկանության ծառայողը օրենքի և օրինականության պահպանման, հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանության և անվտանգության ապահովման գործում զգալի ներդրում ունենալու համար:

«Համագործակցության ամրապնդման համար»

«Համագործակցության ամրապնդման համար»

«Համագործակցության ամրապնդման համար» մեդալով պարգևատրվում են ՆԳՆ ոստիկանության խնդիրների իրականացման, Ոստիկանության համակարգի գործունեությանն աջակցություն ցույց տալու, ինչպես և միջազգային իրավապահ մարմինների միջև համագործակցության ամրապնդման գործում զգալի ավանդ ներդնելու համար:

ՆԳՆ Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար. 10 տարի

ՆԳՆ Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար. 10 տարի

«ՆԳՆ Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար. 10 տարի» 3-րդ աստիճանի մեդալով պարգևատրվում է Ոստիկանության ծառայողը, որը ծառայում է օրացուցային հաշվարկով 10 տարի:

ՆԳՆ Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար. 15 տարի

«ՆԳՆ Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար. 15 տարի

«ՆԳՆ Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար. 15 տարի» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվում է Ոստիկանության ծառայողը, որը ծառայում է օրացուցային հաշվարկով 15 տարի:

ՆԳՆ Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար. 20 տարի

ՆԳՆ Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար. 20 տարի

«ՆԳՆ Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար. 20 տարի» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվում է Ոստիկանության ծառայողը, որը ծառայում է օրացուցային հաշվարկով 20 տարի:

ՆԳՆ Ոստիկանությունում գերազանց ծառայության համար

ՆԳՆ Ոստիկանությունում գերազանց ծառայության համար

«ՆԳՆ Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով պարգևատրվում է Ոստիկանությունում օրացուցային հաշվարկով ոչ պակաս, քան 5 տարի պաշտոն զբաղեցրած Ոստիկանության ծառայողը ձեռք բերած բարձր ցուցանիշների, ծառայողական պարտականությունները և առաջադրանքները գերազանց կատարելու համար:

ՆԳՆ Ոստիկանության պատվավոր ծառայող կրծքանշան

ՆԳՆ Ոստիկանության պատվավոր ծառայող կրծքանշան

«ՆԳՆ Ոստիկանության պատվավոր ծառայող» կրծքանշանը տրվում է Ոստիկանությունում օրացուցային հաշվարկով ոչ պակաս, քան 25 տարի ծառայած և 20-ից ոչ պակաս խրախուսանք ունեցող Ոստիկանության ծառայողին Ոստիկանության առջև դրված խնդիրների իրականացման, Ոստիկանության կայացման, զարգացման, օրինականության ամրապնդման գործում զգալի ավանդ ներդնելու, ծառայողական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու, ինչպես և երկարամյա ու անբասիր ծառայության համար:

ՆԳՆ ոստիկանության պատվոգիր

ՆԳՆ ոստիկանության պատվոգիր

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պատվոգրով Ոստիկանության ծառայողը պարգևատրվում է ծառայողական պարտականությունները բարեխղճորեն, բարձր պատասխանատվությամբ կատարելու համար: