Ոստիկանության գվարդիան ՆԳՆ ոստիկանության 4 հենասյունային ուղղություններից է և ծառայություն է իրականացնում հանրապետության ամբողջ տարածքում։
Ոստիկանության գվարդիա
Ոստիկանության գվարդիայի հիմնական գործառույթները․
- հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը,
- պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը,
- ռազմական դրության իրավական ռեժիմի և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը մասնակցելը,
- հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելը,
- քրեական վարույթն իրականացնող մարմիններին օժանդակելը:
Ոստիկանության գվարդիայի խնդիրներն ու գործառույթները՝ ուղղված են պետական և հասարակական կարևորության օբյեկտների պահպանությանը, հասարակական կարգի ապահովմանը և անվտանգության պահպանմանը։ Գվարդիան իրականացնում է հատուկ պահպանության, ուղեկցման և օպերատիվ աջակցության գործողություններ՝ աջակցելով ոստիկանության մյուս ստորաբաժանումներին անվտանգության ապահովման գործում։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար, ոստիկանության գեներալ-մայոր Հայկ Բաբայան
Ոստիկանության գվարդիայի ստորաբաժանումների մասին տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։
Ոստիկանության գվարդիան գործարկվել է 2025 թվականի նոյեմբերի 1-ից։
Մատուցվող ծառայություն
Ի՞նչ է հանրային անվտանգությունը և այն ապահովելու մեխանիզմները
- Հանրային անվտանգությունը հասարակության և յուրաքանչյուր քաղաքացու պաշտպանվածության վիճակն է տարբեր սպառնալիքներից՝ ապահովելով մարդկանց կյանքի, առողջության, իրավունքների և գույքի անվտանգությունը։
Այն ներառում է մի քանի կարևոր ուղղություն․
Ֆիզիկական անվտանգություն՝
- հանցագործությունների կանխարգելում և խափանում
- կարգուկանոնի պահպանում
- զանգվածային միջոցառումների՝ հանրային հավաքների և հանրային այլ միջոցառումների անվտանգ կառավարում
Արտակարգ իրավիճակներում պաշտպանություն՝
- բնական և տեխնածին աղետների արձագանքում
- արտակարգ ծառայությունների աշխատանք
- տարհանման և օգնության կազմակերպում
- արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աջակցություն
Իրավական պաշտպանություն՝
- օրենքների պահպանում
- մարդու իրավունքների պաշտպանություն
- արդար և հավասար վերաբերմունք բոլորի նկատմամբ
Հանրային անվտանգությունն ապահովելու հիմնական նպատակներն են՝
- կանխել հանրության համար վտանգավոր իրավիճակները
- նվազեցնել դրանց հետևանքները
- ապահովել քաղաքացիների բնականոն և անվտանգ կյանքը
- զերծ պահել հասարակությանը ֆիզիկական, հոգեբանական և նյութական վնասներից
Հանրային անվտանգությունն ապահովելու հիմնական մեխանիզմներն են.
- Օրենքների և նորմատիվ այլ ակտերի ընդունում, որոնք կարգավորում են հանրային անվտանգության և հանրության կայունության ուղղությամբ հասարակական հարաբերությունները
- Հասարակական կարգի պահպանման և հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ ոստիկանության և այլ իրավապահ մարմինների ակտիվ փոխգործակցված աշխատանք
Այս մեխանիզմները նպատակ ունեն ապահովել քաղաքացիների շահերի պաշտպանությունը և սոցիալական կայունությունը։