Գևորգ Զաքարյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

  • Ծնվել է 1987թ. նոյեմբերի 8-ին, Փարաքար գյուղում։

Կրթություն

  • 2008թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բակալավրիատը,
    2021թ.՝ «Գալիք» համալսարանի մագիստրատուրան։

Աշխատանքային գործունեություն

  • 25.02.2026թ. նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ - ոստիկանության պետի տեղակալ,
    2025-2026թթ.՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի հրամանատար,
    2023-2025թթ.՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի հրամանատար,
    2021-2023թթ.՝ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ,
    2018-2021թթ.՝ Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի ոստիկանության 4-րդ (հատուկ) գումարտակի հրամանատար,
    2017-2018թթ.՝ Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի ոստիկանության 5-րդ (հատուկ) գումարտակի հրամանատարի ծառայության գծով տեղակալ,
    2014-2017թթ.՝ Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի ոստիկանության 4-րդ (հատուկ) գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար,
    2013-2014թթ.՝ Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի ոստիկանության 4-րդ (հատուկ) գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատար,
    2012-2013թթ.՝ Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի ոստիկանության 4-րդ (հատուկ) գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայության տեսուչ,
    2011թ. ապրիլի 13-ից` Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի 3-րդ (հատուկ) գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ոստիկան,
    2010 թ․ դեկտեմբերի 13-ից՝ ՀՀ ոստիկանության ուսումնական կենտրոնի սովորող։

Պարգևատրվել է

  • 15.04.2025թ․պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, մի շարք գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով։

Այլ տվյալներ

  • 2008-2010 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։

Անձնական տվյալներ

  • Ամուսնացած է, ունի երկու որդի։