Քրեական ոստիկանություն

Քրեական ոստիկանությունը ՆԳՆ ոստիկանության 4 հենասյունային ուղղություններից է և ծառայություն է իրականացնում հանրապետության ամբողջ տարածքում։

  • քրեական ոստիկանությունն իր նոր կառուցվածքով իրականացնում է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման, կանխարգելման և հետախուզվողների հայտնաբերման օպերատիվ-հետախուզական գործունեություն,
  • ՔՈԳՎ կազմում գործում են ոլորտային առանձին ստորաբաժանումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի, կիբեռհանցավորության դեմ պայքարի և այլ ուղղություններով,
  • ծառայությունն իրակացնում է նաև քրեաբանական վերլուծություններ,
  • ՔՈ գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ մայրաքաղաքում և մարզերում գործում են տարածքային ստորաբաժանումներ։

Քրեական ոստիկանության խնդիրներն ու գործառույթները՝ ուղղված են հանցագործությունների կանխմանը, բացահայտմանը և դրանց պատճառների ու պայմանների վերացմանը։ Քրեական ոստիկանությունը իրականացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հայտնաբերում և որոնում է հանցագործություն կատարած անձանց, ինչպես նաև անհետ կորածներին՝ ապահովելով հասարակական անվտանգությունն ու օրենքի պաշտպանությունը։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Բարսեղյան

Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումների մասին տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։