2005 թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի բակալավրիատը, 2016թ․ ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրան։
Աշխատանքային գործունեություն
2026 թ․ նշանակվել է ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ - ոստիկանության պետի տեղակալ, 2025-2026 թթ․՝ ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ, 2025 թ․ ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն, 2022-2025 թթ․՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ, 2022-2022 թթ․՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի տեղակալ, 2022–2022 թթ․՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության գլխավոր վերահսկողի պաշտոնակատար, 2021 թ․ ազատվել է ՀՀ ոստիկանությունում ծառայությունից իր զեկուցագրի համաձայն, 2020-2021 թթ․՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետի տեղակալ, 2019-2020 թթ․՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչության (կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման) պետի տեղակալ, 2017-2019թթ․՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչության (կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման) 2-րդ բաժնի (արտադրության ոլորտում ստվերային շրջանառության դեմ պայքարի) պետ, 2015-2017 թթ․՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչության (կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման) 1-ին բաժնի (պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման) պետի տեղակալ, 2014-2015 թթ․՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչության (կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման) 2-րդ բաժնի (արտադրության ոլորտում ստվերային շրջանառության դեմ պայքարի) պետի տեղակալ, 2010-2014 թթ․՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչության (կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման) 2-րդ բաժնի (արտադրության ոլորտում ստվերային շրջանառության դեմ պայքարի) ավագ օպերլիազոր, 2010-2010 թթ․՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 2-րդ վարչության (կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի) 1-ին բաժնի (պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի) ավագ օպերլիազոր, 2007 թ․ նոյեմբերի 27-ին՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 2-րդ վարչության (կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի) 1-ին բաժնի պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի օպերլիազոր (ի հաշիվ ավագ օպերլիազորի)։
Պարգևատրվել է
ՀՀ Նախագահի 17.08.2020 թ․ հրամանագրով՝ «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով, մի շարք գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով։