Կարեն Խաչատրյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

  • Ծնվել է 1978թ. հուլիսի 12-ին, Վրաստանի Ասպինձայի շրջանի Դամալա գյուղում:

Կրթություն

  • 2000թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: 

Աշխատանքային գործունեություն

  • 25.02.2026թ․՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալի պարտականությունների կատարումը հանձնարարվել է  ՀՀ ՆԳ նախարարի N 1497-Ա հրամանով,
    2024-2026թթ․՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ,
    2024-2024թթ․՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության հերթապահ ծառայության վարչության պետ,
    2024-2024թթ․ գրանցվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության կադրերի ռեզերվում,
    2024-2024թթ․՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության ավագ օպերլիազորի ժամանակավոր պաշտոնակատար,
    2021-2024թթ․՝ Արմավիրի մարզի դատախազի տեղակալ,
    2019-2021թթ․՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ,
    2019-2019թթ․՝ Երևան քաղաքի դատախազության դատախազ,
    2019-2019թթ․՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ,
    2014-2019թթ․՝ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ,
    2014թ․ անձնական նախձեռնությամբ ազատվել է ծառայությունից, 
    2014-2014թթ․՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի պետ,
    2012-2014թթ․՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքի պետ,
    2009-2012թթ․՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ,
    2005-2009թթ․՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչ, 
    ՀՀ ՆԳՆ համակարգում ծառայության է անցել 2003թ. նոյեմբերի 7-ին և նշանակվել ՀՀ ոստիկանության քննչական վարչության Երևան քաղաքի քննչական բաժնի Մալաթիայի քննչական բաժանմունքի քննիչի պաշտոնին։

Պարգևատրվել է

  • Պարգևատրվել  է ՀՀ ՆԳՆ ոստիկանության և այլ գերատեսչական մեդալներով ու կրծքանշաններով:

Այլ տվյալներ

  • 2000-2001թթ. ծառայել է բանակում։

Անձնական տվյալներ

  • Ամուսնացած է, ունի երկու երեխա: