Մեր արժեքները
ՆԳՆ ոստիկանությունն առաջնորդվում է օրինականությամբ, ազնվությամբ և պատասխանատվությամբ՝ ծառայելով քաղաքացիներին և պաշտպանելով նրանց իրավունքներն ու ազատությունները։
Մեր առաքելությունն է հասարակական կարգի ապահովումը, հանցագործությունների կանխումն ու բացահայտումը՝ հասարակության հետ սերտ համագործակցությամբ՝ որպես վստահության և կայունության ամրապնդման հիմնասյուն։
Նպատակասլացություն
Մեր պատասխանատու և նվիրված աշխատանքը շարունակաբար ամրապնդում է հասարակության վստահությունը ոստիկանության նկատմամբ։ Այդ վստահությունն է դառնում Ոստիկանություն–հասարակություն համագործակցության խորացման ամուր հիմք՝ հանուն անվտանգ, կայուն և արժանապատիվ կյանքի։
Բարեվարքություն
Իրավապահ մարմիններից Ոստիկանությունը հասարակության հետ շփման առաջնագծում է, և հետևապես յուրաքանչյուր ծառայողի վարքագծից ու խոսքից է կախված հանրային ցանկացած դրական կամ բացասական արձագանքը, վստահության մակարդակը, ձեզնից յուրաքանչյուրի պրոֆեսիոնալիզմն է ապահովում Ոստիկանության աշխատանքն ու նպաստում մեր երկրի դիմագծի այդ հատվածի պատշաճ ներկայացմանը:
Ռազմավարություն
Ոստիկանությունում իրականացվող համապարփակ բարեփոխումները միտված են նոր, ամբողջական ու ժամանակակից Ոստիկանության ձևավորմանը՝ որպես մեր հասարակության ակնկալիքների իրագործում։ Այդ տեսլականը արդեն վերածվել է հստակ նպատակի, որի իրականացումը բոլորիս խնդիրն Է։