Ձեր անվտանգությունը լողափին

Չնայած արձակուրդի ընթացքում հանգիստը ենթադրում է առօրյա պարտականություններից ազատում, այնուամենայնիվ, անհրաժեշտ է պահպանել զգոնությունը։ Մարդաշատ վայրերում, օրինակ՝ Սևանա լճի ափամերձ տարածքներում,  հանրային հանգստի գոտիներում կարող են լինել անձինք, որոնք կփորձեն օգտվել քաղաքացիների անուշադրությունից։ Ուստի լողափերում, հանրային հանգստի գոտիներում պետք է պահպանել անվտանգության տարրական կանոնները՝ ապահով և անխափան հանգիստ անցկացնելու համար։

✔️ Անվտանգության կանոններ լողափում

👀 Ուշադիր եղեք ձեր իրերի նկատմամբ․ երբեք դրանք, թեկուզ կարճ ժամանակով, մի թողեք առանց հսկողության։
👜 Լողափ այցելելիս խուսափեք թանկարժեք իրեր վերցնելուց կամ կրելուց։
🚗 Կայանատեղում թողնված ավտոմեքենայի դռներն ու պատուհանները պարտադիր փակեք։
💍 Լողալիս մի կրեք մատանիներ, քանի որ դրանք կարող են հեշտությամբ կորել։
📿 Նույնը վերաբերում է ոսկյա կամ արծաթե շղթաներին․ բացի կորստից, դրանք կարող են նաև գրավել կողոպտիչների ուշադրությունը։
🏖️ Լողափում քայլելիս եղեք զգոն․ ավազի մեջ կարող են լինել կոտրված շշեր կամ այլ սուր-ծակող առարկաներ, նույնը վերաբերում է նաև ջրային հատվածին։
🏊 Լողացեք միայն թույլատրելի և նշված վայրերում՝ հետևելով փրկարարների ցուցումներին։
🚫 Մի մտեք ջուրը ալկոհոլ օգտագործած վիճակում։
🌊 Խուսափեք հեռու լողալուց և գնահատեք ձեր ֆիզիկական հնարավորությունները։
👶 Երեխաներին երբեք մի թողեք առանց հսկողության հատկապես ջրի մոտ։
🌬️ Ուժեղ քամու կամ ալեկոծության դեպքում խուսափեք մնացեք ջուր մտնելուց։
♻️ Պահպանեք մաքրություն․ մի աղտոտեք լողափը՝ ապահովելով անվտանգ միջավայր բոլորի համար։

լողափին

🚨 Արտակարգ իրավիճակների դեպքում անհապաղ դիմեք ՆԳՆ փրկարար ծառայությանը կամ ՆԳՆ ոստիկանությանը։

Արտակարգ իրավիճակների դեպքում

🚨անհապաղ դիմեք ՆԳՆ փրկարար ծառայությանը կամ ՆԳՆ ոստիկանությանը։

Կոնտակտային տվյալներ

🚨 ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն
📱 Հեռախոսահամար՝ 112
🕒 Աշխատում է՝ 24/7 (շուրջօրյա)

Ծառայության արժեքը

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնին զանգահարելը անվճար է և հասանելի բոլոր բջջային ու ֆիքսված ցանցերից՝ նույնիսկ առանց հաշվի մնացորդի։