🚨անհրաժեշտ է անհապաղ դիմել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն՝ օպերատիվ արձագանք ապահովելու և համապատասխան միջոցառումներ իրականացնելու նպատակով։
Բռնության կանխարգելման խորհուրդներ
Բռնության զոհ չդառնալու լավագույն միջոցներից մեկը անծանոթ կամ տարօրինակ վարքագիծ դրսևորող անձանց նկատմամբ զգուշավոր վերաբերմունքն է, ինչը կարող է հնարավոր վտանգ ներկայացնող անձին ստիպել վերանայել մտադրությունները։
Ինքնապաշտպանության միջոցների կիրառումը նպատակահարմար է միայն այն դեպքում, երբ առկա է օգնություն ստանալու կամ շրջապատի աջակցությանը դիմելու իրական հնարավորություն։
✔️ Բռնության ռիսկերի կանխարգելում և պաշտպանություն
- Ուշադիր եղեք ձեր շրջապատի նկատմամբ, խուսափեք կասկածելի իրավիճակներից կամ անձանցից։
- Խուսափեք մութ, մեկուսացված և քիչ անցանելի վայրերով անցնելուց։
- Հնարավորության դեպքում շարժվեք մարդկանց խմբով՝ հատկապես ուշ ժամերին։
- Պահեք կապի միջոցները հասանելի վիճակում՝ անհրաժեշտության դեպքում օգնություն կանչելու համար։
- Խուսափեք կոնֆլիկտային իրավիճակներից և անծանոթ անձանց հետ վիճաբանությունից։
- Գիշերային ժամերին հնարավորության դեպքում խնդրեք, որ ձեզ ուղեկցեն կամ դիմավորեն։
- Հարձակման կամ անմիջական վտանգի դեպքում հնարավոր է կիրառել ուշադրությունը շեղող գործողություն, օրինակ՝ ժամանակ շահելու և հեռանալու նպատակով ձեռքի տակ եղած առարկա (պայուսակ, բանալիների խուրձ և այլն) նետելով
- Վզնոցների և այլ կախազարդերի օգտագործումը խորհուրդ է տրվում սահմանափակել, քանի որ դրանք կարող են հարձակման ժամանակ օգտագործվել որպես «գործիք»։
- Աշխատեք ձեռքերը չծանրաբեռնել շատ պայուսակներով՝ արագ շարժվելու և արձագանքելու հնարավորությունը չնվազեցնելու համար։
✔️ Վտանգավոր իրավիճակներում վարքագծի խորհուրդներ
- Հարձակման ենթարկվելու դեպքում երբեմն համառ դիմադրությունը կարող է սրել իրավիճակը, ուստի նպատակահարմար է առաջնահերթ կիրառել հոգեբանական մոտեցումներ՝ փորձելով ժամանակ շահել և վերահսկել իրավիճակը։
- Հնարավորության դեպքում փորձեք հանգիստ խոսել, առաջարկել կանգ առնել կամ տեղափոխվել ավելի մարդաշատ վայր՝ ուշադրություն շեղելու և օգնություն ստանալու նպատակով։
- Զինված հանցագործի հետ շփման դեպքում անհրաժեշտ է ցուցաբերել առավելագույն զգուշություն և չկատարել կտրուկ գործողություններ։
- Խուճապը, լացը կամ բարձրաձայն գոռալը կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ, ուստի փորձեք հնարավորինս պահպանել հանգստություն։
✔️ Իրազեկում և հաղորդման կարևորություն
Բռնության ենթարկված անձինք երբեմն ամոթի կամ այլ պատճառներով չեն դիմում իրավապահ մարմիններին։ Նման դեպքում կարող է ձևավորվել հանցագործի անպատժելիության զգացում, ինչը նպաստում է նոր իրավախախտումների կատարմանը։
🚨Բռնության ցանկացած դեպքի մասին տեղեկացնելը կարևոր է ինչպես ձեր, այնպես էլ այլ անձանց անվտանգության ապահովման համար։
🚨 ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն
📱 Հեռախոսահամար՝ 112
🕒 Աշխատում է՝ 24/7 (շուրջօրյա)
🚨անհրաժեշտ է անհապաղ դիմել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն՝ օպերատիվ արձագանք ապահովելու և համապատասխան միջոցառումներ իրականացնելու նպատակով։
🚨 ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն
📱 Հեռախոսահամար՝ 112
🕒 Աշխատում է՝ 24/7 (շուրջօրյա)