Հասարակական կարգի ապահովում Վարդավառի օրը

📌Տեղեկատվություն

  • Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի ժողովրդական տոնակատարությունների շրջանակում ՆԳ նախարարության ենթակա ծառայություններն իրականացնում են ուժեղացված ծառայություն։
  • Ուժեղացված հսկողություն կիրականացվեն հանրապետության ողջ տարածքում՝ հասարակական կարգի և անվտանգության ապահովման նպատակով։
  • Հատուկ ուշադրություն կդարձվի Սևանա լճի ավազանին և հանրային հանգստի հիմնական վայրերին։

Նպատակ

  • Վարդավառի տոնական միջոցառումների ընթացքում ապահովել հասարակական կարգն ու անվտանգությունը։
  • Կանխել և կանխարգելել հնարավոր իրավախախտումները։
  • Ապահովել քաղաքացիների անվտանգությունը հանրային հանգստի գոտիներում, այդ թվում՝ Սևանի ավազանում։
  • Իրականացնել օպերատիվ և կանխարգելիչ միջոցառումներ՝ իրավիճակների արագ արձագանքման նպատակով։
  • Ապահովել հասարակական անվտանգության վերահսկելի միջավայր հանրապետության ողջ տարածքում։

Հորդոր

  • Հորդորում ենք Վարդավառի օրը պահպանել հասարակական կարգն ու համակեցության կանոնները։
  • Խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
  • Հրաժարվել վտանգավոր գործողություններից, որոնք կարող են սպառնալ սեփական կամ շրջապատի անվտանգությանը։
  • Հատուկ ուշադրություն ցուցաբերել ջրային տարածքներում և հանգստի գոտիներում անվտանգության կանոնների պահպանմանը։
  • Ենթարկվել ՆԳ նախարարության ծառայողների օրինական պահանջներին և ցուցումներին։

🔹 Շնորհակալություն ենք հայտնում քաղաքացիներին՝ Վարդավառի տոնական օրը ցուցաբերած օրինապահ վարքագծի համար։
🔹 Ձեր համագործակցությամբ հնարավոր է ապահովել անվտանգ և խաղաղ միջավայր հանրապետության ողջ տարածքում։

Հարգելի՛ քաղաքացիներ

🔹Պահպանեք հասարակական կարգը, անվտանգության և ճանապարհային երթևեկության կանոնները։
🔹Ցանկացած իրավախախտում ենթակա է անհապաղ արձագանքի և օրենքով սահմանված պատասխանատվության։