Սեպտեմբերի 1․ Գիտելիքի և դպրության օր

Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրը, հանրապետության կրթական հաստատությունների հարակից տարածքներում իրականացվում է ուժեղացված ծառայություն՝ «Զգուշացե՛ք, երեխաներ են» կարգախոսով։
Հանրակրթական դպրոցների և ուսումնական մյուս հաստատությունների շրջակայքում Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ իրականացնում են երթևեկության կարգավորում, ապահովում հասարակական կարգը և վերահսկում երեխաների անվտանգ տեղաշարժը։

Խորհուրդներ

  • Տարրական դասարանների երեխաներին մի՛ թողեք առանց հսկողության։
  • Անչափահասներին մի՛ տրամադրեք տրանսպորտային միջոցներ։
  • Երթևեկելիս եղե՛ք առավել զգոն, խստորեն պահպանե՛ք ճանապարհային երթևեկության կանոնները։
  • Մեքենան մի՛ կայանեք արգելված գոտիներում, երկրորդ շարքով կամ հետիոտնային անցումների վրա

Հորդոր

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին և երթևեկության բոլոր մասնակիցներին ցուցաբերել առավելագույն զգոնություն՝ հատկապես ուսումնական տարվա առաջին օրերին։ Պահպանե՛ք ճանապարհային երթևեկության կանոններն ու հասարակական կարգը՝ կանխելով հնարավոր պատահարները։

🎓 Շնորհավորանք

Շնորհավորում ենք ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։
Մաղթում ենք արդյունավետ և անվտանգ ուսումնական տարի։

Հարգելի՛ քաղաքացիներ

🤝միասին ապահովենք, որ ուսումնական տարին լինի անվտանգ, կարգապահ և վստահելի միջավայրում։