Անվտանգությունը համերգների ժամանակ

Անվտանգությունը համերգային միջոցառումների ժամանակ

Համերգային միջոցառումների ժամանակ հանդիսատեսի մեծ հոսքը և բարձր հուզական ֆոնը երբեմն կարող են հանգեցնել անկանխատեսելի իրավիճակի։ Նման միջոցառումների ժամանակ կարևոր է պահպանել զգոնությունը և առաջնորդվել անվտանգության կանոններով։

⚠️Անձնական անվտանգությունը կախված է յուրաքանչյուրի պատասխանատու վարքագծից․ նախապես իրազեկված լինելը և պարզ կանոնների պահպանումը կօգնեն խուսափել վտանգավոր իրավիճակներից և ապահովել միջոցառման անվտանգ ու հաճելի ընթացքը։

✔️ Համերգների ժամանակ անվտանգության ապահովման խորհուրդներ

  • Խուսափեք բեմին շատ մոտ կանգնելուց, քանի որ այդ հատվածում հաճախ առաջանում է հրմշտոց։
  • Նախապես ծանոթացեք մուտքերի և ելքերի տեղակայությանը և ընտրեք դրանցից ոչ հեռու դիրք։
  • Խուսափեք մարդկային մեծ կուտակումներից, հնարավորինս պահպանեք անձնական տարածքը։
  • Մարդկանց մեծ խմբի հանկարծակի շարժման դեպքում փորձեք մնալ ոտքի վրա և շարժվել հոսքի ուղղությամբ՝ առանց հակադրվելու։
  • Ձեռքերը պահեք ազատ՝ հավասարակշռությունը պահպանելու և պաշտպանվելու համար։
  • Հետևեք կազմակերպիչների և ոստիկանության ծառայողների ցուցումներին։
  • Ձեզ հետ մի վերցրեք սուր կամ վտանգավոր առարկաներ։
  • Երեխաների հետ լինելու դեպքում մշտապես պահեք նրանց ձեր կողքին և տեսադաշտում։
  • Կապի միջոցը պահեք հասանելի՝ անհրաժեշտության դեպքում օգնություն կանչելու համար։
  • Վատ ինքնազգացողության դեպքում անմիջապես հեռացեք և դիմեք բժշկական օգնության։
  • Պահպանեք հանգստություն, խուճապի մի ենթարկվեք նույնիսկ արտակարգ իրավիճակներում։

🚨 Արտակարգ իրավիճակների դեպքում անհապաղ դիմեք տեղում գտնվող անվտանգության ծառայողներին կամ զանգահարեք ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։

 

Կոնտակտային տվյալներ

🚨 ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն
📱 Հեռախոսահամար՝ 112
🕒 Աշխատում է՝ 24/7 (շուրջօրյա)

Ծառայության արժեքը

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնին զանգահարելը անվճար է և հասանելի բոլոր բջջային ու ֆիքսված ցանցերից՝ նույնիսկ առանց հաշվի մնացորդի։