«Ճանաչիր հայրենիքիդ պատմամշակութային արժեքները»
Վետերանների և նրանց ընտանիքների անդամների համար կազմակերպվում են այցեր Հայաստանի բոլոր մարզերի պատմամշակութային հուշարձաններ և տեսարժան վայրեր։
- «Գիրքը որպես գիտելիքի աղբյուր»
Վետերանների կողմից հավաքված գեղարվեստական և գիտահանրամատչելի գրականությունը պարբերաբար նվիրաբերվում է ուսումնական հաստատություններին, քաղաքային և շրջանային գրադարաններին։
- «Օգնություն ծերերին»
Ծերանոցներում բնակվող տարեցների համար վետերանների կողմից հավաքվում և տրամադրվում են տղամարդկանց և կանանց հագուստներ։
- «Մշակույթ»
Վետերանների և նրանց ընտանիքների համար տարվա ընթացքում կազմակերպվում են թատերական ներկայացումների դիտումներ (Գ. Սունդուկյանի, Հ. Պարոնյանի, Կ. Ստանիսլավսկու թատրոններ) և Թ. Ալթունյանի անվան երգի և պարի համույթի համերգներ։
- «Արիության դաս»
ՀՀ ոստիկանության վետերանների խորհրդի որոշմամբ՝ յուրաքանչյուր տարվա սեպտեմբեր ամսվա վերջին չորեքշաբթի օրը ուսումնական հաստատություններում անցկացվում է «Արիության դաս»՝ մարտական գործողությունների մասնակից ոստիկան վետերանների մասնակցությամբ։
- «Ապահով ամառ»
Յուրաքանչյուր տարվա հունիս-օգոստոս ամիսներին իրականացվում է «Ապահով ամառ» միջոցառումը՝ երեխաների անվտանգության բարձրացման և ծնողների իրազեկվածության ապահովման նպատակով։
Ծրագրի նպատակն է՝ կանխել պատահարները և ձևավորել անվտանգության կանոնների ճիշտ ընկալում երեխաների շրջանում՝ տանը, փողոցում, ջրային տարածքներում և հասարակական վայրերում։