Ոստիկանության գվարդիան ՆԳՆ ոստիկանության 4 հենասյունային ուղղություններից է և ծառայություն է իրականացնում հանրապետության ամբողջ տարածքում։
Ոստիկանության գվարդիա
Ոստիկանության գվարդիայի հիմնական գործառույթները․
- հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը,
- պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը,
- ռազմական դրության իրավական ռեժիմի և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը մասնակցելը,
- հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելը,
- քրեական վարույթն իրականացնող մարմիններին օժանդակելը:
Ոստիկանության գվարդիայի խնդիրներն ու գործառույթները՝ ուղղված են պետական և հասարակական կարևորության օբյեկտների պահպանությանը, հասարակական կարգի ապահովմանը և անվտանգության պահպանմանը։ Գվարդիան իրականացնում է հատուկ պահպանության, ուղեկցման և օպերատիվ աջակցության գործողություններ՝ աջակցելով ոստիկանության մյուս ստորաբաժանումներին անվտանգության ապահովման գործում։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար, ոստիկանության գեներալ-մայոր Հայկ Բաբայան
Ոստիկանության գվարդիայի ստորաբաժանումների մասին տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։
Ոստիկանության գվարդիան գործարկվել է 2025 թվականի նոյեմբերի 1-ից։