Պարեկային ծառայություն

Պարեկային ծառայությունը ՆԳՆ ոստիկանության 4 հենասյունային ուղղություններից է և ծառայություն է իրականացնում հանրապետության ամբողջ տարածքում։

Պարեկային ծառայության խնդիրներն ու գործառույթները

  • հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը,
  • հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը, խափանումը, ինչպես նաև հայտնաբերումը և բացահայտումը,
  • մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, 
  • սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանությունը,
  • ահազանգերին արագ և արդյունավետ արձագանքումը,
  • արտաքին ծառայության և ջրային պարեկային ծառայության իրականացումը:

Պարեկային ծառայության խնդիրներն ու գործառույթներն ուղղված են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը, հասարակական կարգի պահպանմանը և իրավախախտումների կանխմանը։ Պարեկային ծառայությունն իրականացնում է շուրջօրյա պարեկություն, արձագանքում է քաղաքացիների ահազանգերին, կարգավորում երթևեկությունը և աջակցում արտակարգ իրավիճակների ժամանակ՝ ապահովելով արագ և արդյունավետ ծառայություն։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Զաքարյան

Պարեկային ծառայության տարածքային ստորաբաժանումների մասին տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Պարեկային ծառայությունը գործարկվել է 2021 թ. հուլիսի 7-ից։