Ինչպես նվազեցնել զոհ դառնալու հավանականությունը

📌 Հանցավորության մասին ուսումնասիրություններում առանձնահատուկ նշանակություն ունի վիկտիմոլոգիան՝ գիտությունը հանցագործության զոհերի մասին․ այն վերլուծում է անձի վարքագիծը, իրավիճակները և գործոնները, որոնք կարող են նպաստել զոհ դառնալուն։

Վիկտիմոլոգիական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որոշ դեպքերում անձի վարքագիծը, անուշադրությունը կամ ռիսկային իրավիճակներում հայտնվելը կարող են բարձրացնել զոհ դառնալու հավանականությունը։

 

Վիկտիմոլոգիան քրեաբանության բաժին է, որն ուսումնասիրում է հանցագործության զոհին, նրա վարքագիծը, հոգեբանական առանձնահատկությունները։

Հիմնական գաղափարը
Վիկտիմոլոգիան ընդգծում է, որ հանցագործության մեջ կարևոր դեր ունի ոչ միայն հանցագործը, այլ նաև զոհը և նրա վարքագիծը։

✔️ Անվտանգության հիմնական խորհուրդներ

  • Մշտապես եղեք ուշադիր և գնահատեք ձեր շրջապատում տեղի ունեցող իրավիճակները։
  • Խուսափեք մութ, մեկուսացված և քիչ անցանելի վայրերով տեղաշարժվելուց։
  • Նախընտրեք մարդաշատ, լուսավորված և անվտանգ տարածքներ։
  • Հասարակական վայրերում վերահսկեք ձեր անձնական իրերը, մի թողեք դրանք առանց հսկողության։
  • Սոցիալական ցանցերում մի հրապարակեք ձեր գտնվելու վայրը կամ ծրագրերը իրական ժամանակում։
  • Խուսափեք անծանոթների հետ կասկածելի շփումներից և առաջարկներից։
  • Բնակարան մուտք գործելիս կամ ավտոմեքենա նստելիս ստուգեք շրջակայքը՝ համոզվելու համար, որ վտանգ չկա։
  • Անձնական և ֆինանսական տվյալները մի տրամադրեք անծանոթ անձանց։
  • Կասկածելի իրավիճակներում մի շտապեք որոշումներ կայացնել, կիրառեք քննադատական մոտեցում։

✔️ Հոգեբանական աջակցություն

Հոգեբանական աջակցությունը կարևոր դեր ունի անձի հոգեկան առողջության վերականգնման և սթրեսային իրավիճակների հաղթահարման գործընթացում։

  • Դժվար իրավիճակներում անհրաժեշտ է չմնալ միայնակ, այլ դիմել վստահելի անձանց կամ մասնագետների օգնությանը։
  • Ձեր զգացմունքների և ապրումների մասին խոսելը կարող է օգնել նվազեցնելու լարվածությունն ու անհանգստությունը։
  • Անհրաժեշտության դեպքում դիմեք հոգեբանի կամ համապատասխան մասնագիտական ծառայությունների։

⚖️ Իրավունքների պաշտպանության ապահովում

📞 Ձեր իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտության դեպքում դիմեք իրավապահ մարմիններին կամ զանգահարեք 112 օպերատիվ կառավարման կենտրոն՝ համապատասխան աջակցություն և արձագանք ստանալու համար։

 

 

Վտանգի դեպքում

🚨դիմեք Ոստիկանություն կամ զանգահարեք ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։

Կոնտակտային տվյալներ

🚨 ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն
📱 Հեռախոսահամար՝ 112
🕒 Աշխատում է՝ 24/7 (շուրջօրյա)