Ինչպես խուսափել խարդախներից և խարդախությունից

Խաբեությունն ու խարդախությունը տարածված երևույթներ են, որոնց նպատակը դիմացինին մոլորեցնելով՝ անձնական կամ նյութական շահ ստանալն է։

💰 Խաբեությունը հաճախ կիրառվում է՝

  • նյութական շահ ստանալու կամ պահպանելու համար,
  • մարդկանց վերահսկելու կամ ենթարկելու նպատակով,
  • սեփական մտադրություններն իրականացնելու համար:

🎭 Խարդախներն օգտագործում են տարբեր մեթոդներ՝

  • կեղծ վստահություն ստեղծող խոսք և վարքագիծ,
  • արտաքին տեսք և «հեղինակավոր» հագուստ,
  • կրկնօրինակում (զրուցակցի շարժումների և խոսքի նմանակում),
  • հոգեբանական ազդեցություն (հպում, շեղող խոսակցություն),
  • կեղծ պատմություններ,
  • զոհի հոգնածության կամ հուզական վիճակի օգտագործում,
  • ուշադրության շեղում և տեղեկատվության ավելցուկ,

⚠️ Հաճախ խարդախները ներկայանում են որպես միջնորդներ կամ վստահելի անձինք՝ գործարքներ իրականացնելու համար։

🛡️ Անվտանգության և կանխարգելման խորհուրդներ

  • Եղեք զգոն․ մի վստահեք արտաքին տպավորությանը:
  • Միշտ պահանջեք ինքնությունը հաստատող փաստաթուղթ:
  • Օգտվեք միայն վստահելի և լիցենզավորված կազմակերպություններից:
  • Մի փոխանցեք գումար կամ անձնական տվյալներ անծանոթ անձանց:
  • Մի համաձայնեք օրենքը շրջանցող առաջարկներին:
  • Ստուգեք բոլոր տեղեկությունները պաշտոնական աղբյուրներով:
  • Խուսափեք կասկածելի միջնորդներից և «արագ լուծում» առաջարկող անձանցից:
  • Մի վստահեք «երաշխավորված շահույթ» կամ «հեշտ գումար» խոստումներին:
  • Խուսափեք իրավիճակներից, որտեղ ձեր զգոնությունը կարող է նվազել (օրինակ՝ ալկոհոլի ազդեցություն):

 

Կասկածի կամ խարդախության դեպքում

🚨դիմեք ոստիկանություն կամ զանգահարեք ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։

Կոնտակտային տվյալներ

🚨 ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն
📱 Հեռախոսահամար՝ 112
🕒 Աշխատում է՝ 24/7 (շուրջօրյա)