Կիբեռանվտանգություն

Կիբեռանվտանգություն՝ ոստիկանության մասնագիտացված ուղղություն է, որը ապահովում է թվային միջավայրի անվտանգությունն ու պաշտպանությունը կիբեռսպառնալիքներից։ Ծառայությունը կանխում և բացահայտում է կիբերհանցագործությունները, պաշտպանում է տեղեկատվական համակարգերն ու անձնական տվյալները։ Իրականացվում են մշտադիտարկում, վերլուծություն և օպերատիվ արձագանք՝ ապահովելու հանրության անվտանգությունն առցանց տիրույթում։

Գործառույթներ և ուղղություններ

  • Ցանցային համակարգերի պաշտպանություն
  • Տեղեկատվության գաղտնիության, ամբողջականության և հասանելիության ապահովում
  • Կիրառական ծրագրերի և հարթակների անվտանգության վերահսկում
  • Ամպային (cloud) միջավայրերի պաշտպանություն
  • Կիբերհանցագործությունների կանխում, բացահայտում և քննության աջակցություն

Հիմնական սպառնալիքներ

  • Ֆիշինգ (կեղծ հաղորդագրությունների միջոցով տվյալների հափշտակում)
  • Չարամիտ ծրագրեր (malware)
  • Տվյալների արգելափակում և փրկագնի պահանջ (ransomware)
  • Ծառայությունների խափանման հարձակումներ (DDoS)

Իրականացվող միջոցառումներ

  • Շարունակական մշտադիտարկում և վերլուծություն
  • Կիբեռսպառնալիքների վաղ հայտնաբերում և գնահատում
  • Օպերատիվ արձագանք և միջադեպերի կառավարում
  • Տեղեկատվական համակարգերի պաշտպանության մեխանիզմների զարգացում

 

Կանխարգելիչ տեղեկատվություն

Հորդորում ենք՝
  • պահպանել կիբեռանվտանգության կանոնները
  • զգոն լինել կասկածելի հաղորդագրությունների և հղումների նկատմամբ
  • չտրամադրել անձնական տվյալներ անհայտ աղբյուրներին
Կասկածելի դեպքերում

🚨զանգահարել ինտերնետային խարդախություններով թեժ գիծ
📱 Հեռախոսահամար՝ 011 52 52 52
🕒 Թեժ գիծը գործում է աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-ից 18:00-ն

Խորհրդատվության արժեքը՝

Անվճար

Կիբեռմարտահրավեր