Համայնքային ոստիկանություն

Համայնքային ոստիկանությունը ՆԳՆ ոստիկանության 4 հենասյունային ուղղություններից է և ծառայություն է իրականացնում հանրապետության ամբողջ տարածքում։

Համայնքային ոստիկանության հիմնական գործառույթները

  • ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների նախականխում, կանխում, խափանում և բացահայտում,
  • հետախուզվողների հայտնաբերում,
  • վարչական իրավախախտումների նախականխում, կանխում, խափանում և բացահայտում,
  • անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելումը, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանությունը
  • ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցում և անվտանգության ապահովում,
  • բնակչության հետ ամենօրյա հաղորդակցում և ոստիկանության նկատմամբ հանրային վստահության ձևավորում
  • զենքի և զինամթերքի շրջանառության վերահսկողությունը, թույլտվությունների տրամադրումը։

Համայնքային ոստիկանության խնդիրներն ու գործառույթները՝ ուղղված են համայնքներում հասարակական կարգի պահպանմանը և իրավախախտումների կանխմանը։ Համայնքային ոստիկանությունը համագործակցում է բնակչության, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կառույցների հետ՝ ապահովելով արագ արձագանք, կանխարգելիչ աշխատանք և քաղաքացիների իրավունքների պաշտպանություն։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալի պարտականությունները կատարող, ոստիկանության գնդապետ Կարեն Խաչատրյան

Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների մասին տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։