Համակարգի լրատու
Ոստիկանություն զանգահարած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել Աշտարակի հարակից ձորակում
25 փետրվարի 2026 • 13:28
Փետրվարի 23-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Աշտարակ քաղաքի հարակից ձորակում զենք-զինամթերք է թողել:
Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, Արագածոտնի մարզի պարեկներն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ատրճանակ, որսորդական հրացան, «Ֆ-1» տիպի 2 նռնակ՝ պայթուցիչներով և ինքնաձիգի 147 փամփուշտ։
Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։