Համակարգի լրատու

Հրազդանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են զինամթերք

11 մարտի 2026 • 07:58

Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Հրազդան քաղաքի բնակիչ 68-ամյա մի տղամարդ տանն ապօրինի պահում է զինամթերք։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տղամարդու տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի երկու պահեստատուփ և 64 փամփուշտ։
Նախաքննությունը շարունակվում է։