Համակարգի լրատուՏեսանյութեր

Քրեական ոստիկանները հայտնաբերել են վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով հետախուզվողին

09 ապրիլի 2026 • 14:00

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հետախուզվողի վերաբերյալ ստացված տեղեկությունը իրացվեց Լոռու մարզի գործընկերների հետ համատեղ։
Առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով հետախուզվող, Լոռու մարզի Նովոսելցովո գյուղի բնակիչ 56-ամյա տղամարդը ապրիլի 8-ին՝ ժամը 16։30-ին, հայտնաբերվեց մայրաքաղաքում, ձերբակալվեց և տեղափոխվեց Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչություն։