Համակարգի լրատու

Քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողներ են ներկայացել

07 ապրիլի 2026 • 13:05
  • Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուղական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 6-ին վարչություն է ներկայացել Ձորաղբյուր գյուղի բնակիչ 31-ամյա մի երիտասարդ, որը 2024 թ. սեպտեմբերի 2-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։
  •  Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Անձի հետախուզման բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուղական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 6-ին Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության ծառայողներին է ներկայացել 41-ամյա մի տղամարդ, որը հունվարի 8-ից հետախուզվում էր վստահված գույքը հափշտակելու և փաստաթղթերի կեղծիքի մեղադրանքներով․ խափանման միջոցը՝ կալանք։ Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։