Համակարգի լրատու

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում այլ երկրների իրավապահների կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել

27 մարտի 2026 • 11:25
  • Իրացնելով ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ում ստացված օպերատիվ տվյալները՝ Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 25-ին Սիլիկյան 4-րդ թաղամասի հասցեներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել օտարերկրյա 34-ամյա մի քաղաքացու, որը Հնդկաստանի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր վստահությունը չարաշահելու, փաստաթղթի կեղծիքի, զեղծարարության մեղադրանքներով․ խափանման միջոցը կալանք։
    Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ։

  • Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 25-ին Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են ներկայացրել 29-ամյա մի երիտասարդի, որը ՌԴ Չելյաբինսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր մարդու առևանգման մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։
    Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։