Համակարգի լրատու

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հետախուզվողներ են հայտնաբերվել

12 մարտի 2026 • 11:37
  • Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները մարտի 11-ին իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Գյումրիի բնակիչ 44-ամյա մի տղամարդու, որը 2025 թ․ մայիսի 5-ից հետախուզվում էր ֆիզիկական ներգործության մեղադրանքով: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

 

  • Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 11-ին Գորիս քաղաքի Նարեկացու փողոցում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել 27-ամյա մի երիտասարդի, որը հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և խուլիգանության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

 

  • Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 11-ին Արենի բնակավայրի տներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 29-ամյա մի երիտասարդի, որը հետախուզվում էր երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու համար պատժի կրումից խուսափելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: