Համակարգի լրատու

Հայտնաբերվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում

06 մարտի 2026 • 06:01
  • Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-ուղեկցող խմբի կողմից մարտի 3-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել Չարենցավան քաղաքի բնակիչ 37-ամյա մի տղամարդ, որը 2025 թ. մայիսի 30-ից ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր հանցավոր կազմակերպությանը մասնակցելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

  • Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 3-ին Հասրաթյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և վարչություն է տեղափոխվել 58-ամյա մի կին, որը փետրվարի 23-ից հետախուզվում էր թմրամիջոցներ իրացնելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: