Համակարգի լրատու
Հայտնաբերված հետախուզվողների նկատմամբ կիրառվել է կալանք խափանման միջոցը
05 մարտի 2026 • 11:08
- Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 4-ին Սարուխան գյուղում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել նույն գյուղի բնակիչ 61-ամյա մի տղամարդու: Նա 2023 թ. օգոստոսի 29-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: - Քրեական ոստիկանության գլխավոր և Գեղարքունիքի մարզային վարչությունների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 4-ին Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի հասցեներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Գեղարքունիքի մարզային վարչություն է տեղափոխվել Լոռու մարզի Փամբակ գյուղի բնակիչ 29-ամյա մի երիտասարդ, որը հետախուզվում էր թմրամիջոցների իրացման մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք:
- Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 4-ին Գյումրի քաղաքի Ղարսի խճուղու հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ 34-ամյա մի երիտասարդի, որը փետրվարի 27-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: