Համակարգի լրատու

Տավուշի մարզի քրեական և համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

12 մարտի 2026 • 15:59

Մարտի 11-ին Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում հաղորդում էր ստացվել, որ մարտի 10-ի ժամը 18.30-ից մարտի 11-ի ժամը 9.20-ն ընկած ժամանակահատվածում Այգեհովիտ բնակավայրի 1-ին փողոցում գտնվող առանձնատնից գողացել են արհեստագործական գործիքներ՝ պատճառելով 120 000 դրամի վնաս:
Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է նույն գյուղի 18-ամյա բնակիչը: Նա հայտնաբերվել և ներկայացվել է Տավուշի մարզային քննչական վարչություն։
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն: