Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Ոստիկանություն
Համակարգի լրատու

ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

21 սեպտեմբեր 2026 • 12:55

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 10:52-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաբաջանյան փողոցում վիճաբանության ձայներ են լսվում։Նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր: 
Նույն օրը՝ ժամը 11:23-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ ազդրի շրջանում ստացած վնասվածքով բուժօգնության են տեղափոխել մի տղամարդու: ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է  անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: