Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Ոստիկանություն
ՏեսանյութերՀամակարգի լրատու

Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

28 նոյեմբեր 2026 • 06:02

Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 24-ին Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 35-ամյա մի երիտասարդի, որը նոյեմբերի 17-ից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով։

Երևանի բնակիչ 35-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին։