Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Ոստիկանություն
ՊաշտոնականՏեսանյութեր

Երևանում բնակարանային գողությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է շուրջ 39 տոկոսով

23 նոյեմբեր 2026 • 06:10

Առաջին ալիքի «Լուրերի» ռեպորտաժում  ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը անդրադարձել է բնակարանային գողություններին, բացահայտման դեպքերին՝ ներկայացնելով վիճակագրական տվյալներ։

Քրեական ոստիկանության ձևավորումից՝ 2024 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ը, բնակարանային գողություններ կատարելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել 89 անձ։ Նրանցից 36-ը գործել են խմբերով․ բացահայտվել է 15 խումբ։

✔️2026 թվականի առաջին ինն ամիսներին Երևանում արձանագրվել է բնակարանային գողության 126 դեպք, բացահայտվել է 39-ը, իսկ 26 քրեական վարույթով 30 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

✔️Երևանում բնակարանային գողությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է շուրջ 39 տոկոսով։

✔️2025 թվականի առաջին ինն ամիսներին արձանագրվել էր 207 դեպք, 2024-ին՝ 213, 2023-ին՝ 264 դեպք։

Այս տարվա ինն ամիսներին մայրաքաղաքում բնակարանային գողության 76 դեպք կատարվել է բազմաբնակարան շենքերում, 50-ը՝ առանձնատներում։