Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Ոստիկանություն
Համակարգի լրատուՏեսանյութեր

Համայնքային ոստիկանները համագյուղացու շանը կրակած երիտասարդին ներկայացրել են Վաղարշապատի բաժին

07 հոկտեմբեր 2026 • 12:10

Հոկտեմբերի 5-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի բնակչից հաղորդում էր ստացվել, որ ինչ-որ մեկը կրակել է իր շանը։ 

Համայնքային ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ համագյուղացու շանը օդաճնշիչ հրացանով կրակել է 32-ամյա երիտասարդը։ Նա ներկայացվել է Վաղարշապատի բաժնի և բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել արարքը, նաև ներկայացրել է օդաճնշիչ հրացանը։ 

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Հիշեցնենք, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է։