Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Ոստիկանություն
Համակարգի լրատու

ՆԳՆ ոստիկանություն 2026. Փաստեր

05 նոյեմբեր 2026 • 18:00

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2026 թվականի 9-ամիսների ընթացքում կազմել են արագության գերազանցման վերաբերյալ 89369 արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 13583-ով։

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերել և շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 15,6 տոկոսով։

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2026 թվականի 9-ամիսների ընթացքում բացահայտել են 3334 հանցագործության դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 506-ով։

2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերով կազմվել է 20 345 արձանագրություն։

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2026 թվականի 9-ամիսների ընթացքում կազմել են տրանսպորտային միջոցն չամրակապված վարելու 165724 արձանագրություն։

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2026 թվականի 9-ամիսների ընթացքում տրանսպորտայի միջոցը երկրորդ շարքում կայանելու համար կազմել են 35392 արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 21151-ով։

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2026 թվականի 9-ամիսների ընթացքում  առանց մանկական նստատեղի՝ քարսիթի, տրանսպորտային միջոց վարելու համար կազմել են 10844 արձանագրություն՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1777-ով ավելի։

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2026 թվականի 9-ամիսների ընթացքում հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու համար կազմել են 14882 արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 7551-ով։

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2026 թվականի 9-ամիսների ընթացքում  տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար կազմել են 16297 արձանագրություն, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 1251-ով։

#ՆԳՆՈստիկանություն2026 #փաստեր