Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Ոստիկանություն
Համակարգի լրատուՏեսանյութեր

Համայնքային ոստիկանության բաժիններ են տեղափոխվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 65 անձ․ հատուկ միջոցառումները շարունակվում են

04 նոյեմբեր 2026 • 16:00

ՆԳՆ ոստիկանության ծառայողները հանրապետության ողջ տարածքում շարունակում են իրականացնել հասարակական կարգի պահպանմանն ու քաղաքացիների անվտանգության ապահովմանն ուղղված օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներ։

Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ձեռնարկված թիրախային միջոցառումների արդյունքում Համայնքային ոստիկանության ստորաբաժանումների ծառայողները հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության բաժիններ են տեղափոխել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 65 անձի։

ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվող օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները պարբերական են։