Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Ոստիկանություն
Համակարգի լրատուՏեսանյութեր

Ինտերպոլի կողմից հետախուզվող օտարերկրյա քաղաքացին հայտնաբերվել և հանձնվել է ԱՄՆ իրավապահներին

05 նոյեմբեր 2026 • 05:06

 Քրեական ոստիկանության գլխավոր և Շիրակի մարզային վարչությունների ծառայողների, ինչպես նաև ԱՄՆ դեսպանության տարածաշրջանային անվտանգության ծառայության աշխատակիցների համատեղ իրականացրած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցի 6-րդ նրբանցքի տներից մեկում հայտնաբերվել է 2024 թվականի ապրիլի 8-ից Ինտերպոլի կողմից միջազգային մակարդակով հետախուզվող 44-ամյա մի տղամարդ։ 
ԱՄՆ քաղաքացի 44-ամյա տղամարդը հետախուզվում էր անչափահասների նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեղադրանքով։ Խափանման միջոց էր ընտրվել կալանքը։
44-ամյա տղամարդը հոկտեմբերի 30-ին հանձնվել է ԱՄՆ իրավապահ մարմիններին։