Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Ոստիկանություն
Համակարգի լրատուՏեսանյութեր

Բնակարանների վարձակալության կեղծ հայտարարություններով քաղաքացիներից գումար են հափշտակում․ «Լուրեր»-ի անդրադարձը

31 օգոստոսի 2026 • 07:34

✔️2026 թվականին արձանագրվել է բնակարանների վարձակալության կեղծ հայտարարություններով գումար հափշտակելու ավելի քան 30 դեպք, որոնցից 10-ից ավելին՝ վերջին երկու ամիսներին։

✔️Քաղաքացիներից հափշտակված գումարները կազմել են 20 հազարից մինչև ավելի քան 100 հազար դրամ։

ℹ️ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է նախապես գումար չփոխանցել, իսկ խարդախության զոհ դառնալու դեպքում պահպանել նամակագրությունները, վճարման կտրոններն ու մյուս ապացույցները և դիմել ոստիկանություն՝ անկախ պատճառված վնասի չափից։

Թեմայի վերաբերյալ «Լուրեր»-ին մանրամասներ է ներկայացրել ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հայկ Մկրտչյանը։