Համակարգի լրատու
Ոստիկանները կանխել են հետագա զարգացումներն ու խուլիգանության կասկածանքով ձերբակալել վիճաբանության մասնակիցներին
31 օգոստոսի 2026 • 00:40
Օգոստոսի 30-ին՝ ժամը 22.40-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադանայի փողոցում վիճաբանություն է։
Նշված վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը կանխել են հետագա զարգացումները և վիճաբանության մասնակիցներին խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել:
Ըստ նախնական տվյալների՝ վիճաբանություն է եղել հարևանների միջև, ինչի ընթացքում գործի է դրվել գազային ատրճանակ:
Տուժածներ կամ մարմնական վնասվածք ստացած անձինք չկան:
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։