keyboard_arrow_left
Համակարգի լրատու
Ոստիկանները ձերբակալել են ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքի չորս մասնակցի
28 հոկտեմբեր 2026 • 20:02
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 21:02-ից սկսած, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Աճառյան փողոցի ռեստորաններից մեկում վիճաբանություն է։
Դեպքի վայր են օպերատիվորեն ժամանել Քրեական ոստիկանության Երևանի քաղաքային վարչության, Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողներ և Պարեկային ծառայության կարգախմբեր։
Պարզվել է, որ անձնական հարցերի շուրջ ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք, ինչի ընթացքում գործադրվել է օդաճնշիչ ատրճանակ։
Ոստիկանները կանխել են զարգացումներն ու հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով չորս անձի ձերբակալել ու տեղափոխել են Համայնքային ոստիկանության Ավանի բաժին։
Հանգամանքները պարզվում են։
Կազմվում են փաստաթղթեր՝ նախաքննական մարմնին փոխանցելու համար։