Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Ոստիկանություն
Համակարգի լրատուՏեսանյութեր

Կոտայքի քրեական ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

30 հոկտեմբեր 2026 • 05:00

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Եղվարդի հրաբխային խարամների հանքավայրի տարածքում իրականացվում է ապօրինի արդյունահանում։
 
Ստուգմամբ պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության իրավասու անձինք, խախտելով ընդերքի օգտագործման կանոնները՝ թույլատրված սահմաններից դուրս արդյունահանել և իրացրել են ավելի քան 20 հազար խորանարդ մետր խարամ։
 
Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։