keyboard_arrow_left
Համակարգի լրատուՏեսանյութեր
ՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են․ 90 անձ տեղափոխվել է ոստիկանություն
27 հոկտեմբեր 2026 • 11:11
ՆԳՆ ոստիկանության ծառայողները հանրապետության ողջ տարածքում շարունակում են իրականացնել հասարակական կարգի պահպանմանն ու քաղաքացիների անվտանգության ապահովմանն ուղղված օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներ։
Հոկտեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ծառայողները ստուգողական շրջայցեր են իրականացրել տարբեր բնակավայրերի հավաքատեղիներում։
Ձեռնարկված թիրախային միջոցառումների արդյունքում Համայնքային ոստիկանության բաժիններ են տեղափոխվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 90 անձ։
Հատուկ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ և զենք-զինամթերք։
ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվող օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները պարբերական են։