Համակարգի լրատու
Պարեկները նկատել են Կիևյան կամրջին ծխացող ավտոբուսը, կանխել կրակի տարածումը․ տուժածներ չկան
27 օգոստոսի 2026 • 06:54
Օգոստոսի 27-ին՝ ժամը 8․40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի վրա երթուղային ավտոբուսում հրդեհ է բռնկվել։
Մինչ ահազանգը ստանալը՝ տարածքում ծառայություն իրականացնող պարեկները նկատել են թիվ 52 երթուղին սպասարկող ծխացող ավտոբուսը, անմիջապես մոտեցել, արագ տարհանել ուղևորներին և կրակմարիչներով կանխել կրակի տարածումը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոբուսի շարժիչի հատվածում։
Պատահարի հետևանքով տուժածներ չկան։