Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության փորձը․ երկու անձ ձերբակալվել է
26 օգոստոսի 2026 • 14:03
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օգոստոսի 15-ին հաղորդում էր ստացվել Նոր Արեշի 11-րդ փողոցի տներից մեկից գողության փորձի վերաբերյալ, նախաձեռնվել էր քրեական վարույթ և իրավապահներն էլ ձեռնարկում էին միջոցառումներ՝ սոցիալական ցանցերում հանրային հնչողություն ստացած դեպքը բացահայտելու ուղղությամբ։
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները՝ իրացնելով ստացված տեղեկությունները, Քննչական կոմիտեի գործընկերների հետ իրականացրած միջոցառումների արդյունքում պարզել են, որ հանցագործությունը կատարել են Էջմիածնի 37-ամյա և Արարատի մարզի Դալար գյուղի 43-ամյա բնակիչները։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոսոստի 20-ին՝ ժամը 14․00-ի սահմաններում, 43-ամյա տղամարդը, մայրաքաղաքի Դավիթ-Բեկի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Երևան քաղաքի վարչություն, ապա տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ։ Ի դեպ՝ նա 2026 թվականի մայիսի 21-ից ավազակության մեղադրանքով գտնվում էր հետախուզման մեջ։
Նույն օրը՝ ժամը 16․40-ի սահմաններում, Էջմիածնի Զվարթնոց թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել է նաև 37-ամյա տղամարդը։
Հանգամանքները պարզվում են։