Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Ոստիկանություն
Համակարգի լրատու

ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձերբակալել են պատանուն մարմնական վնասվածք պատճառած անձին

26 նոյեմբեր 2026 • 07:06

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 22։06-ին, բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կտրած վերքով բուժհաստատություն է տեղափոխվել 15-ամյա պատանի։
 
Պարզվել է, որ պատանին վնասվածքը ստացել է Երևանի Սմբատ Տարոնցու փողոցում՝ գումարային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ։
 
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում հաղորդումը ստանալուց շուրջ երկու ժամ անց դանակահարության հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է 18-ամյա մի երիտասարդ։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դանակ։
 
Պարզվել են նաև վեճի մյուս մասնակիցների ինքնությունները։
 
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Կատարվում է նախաքննություն։