Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Ոստիկանություն
Համակարգի լրատուՏեսանյութեր

ՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են․ Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 61 անձ

02 սեպտեմբերի 2026 • 13:00

ՆԳՆ ոստիկանության ծառայողները հանրապետության ողջ տարածքում շարունակում են հատուկ միջոցառումները՝ նպատակ ունենալով պահպանել հասարակական կարգն ու ապահովել քաղաքացիների անվտանգությունը։

Ոստիկանները շրջայցեր են իրականացրել տարբեր բնակավայրերի հավաքատեղիներում։ Ստուգողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 61 անձ։

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները պարբերական են։