Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Ոստիկանություն
Համակարգի լրատու

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

23 սեպտեմբեր 2026 • 12:02

ՆԳՆ Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: 
Զենք-զինամթերքը կամավոր հանձնելու հերթական դեպքերն են արձանագրվել Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների հետևողական աշխատանքի արդյունքում։ 

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին  հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Եղեգնաձոր-Գետափ ճանապարհի հարակից աղբյուրի մոտ։ Նշված վայրում քրեական ոստիկանները հայտնաբերել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով լիցքավորված պահունակ և 3 նռնակ՝ պայթուցիչներով։

Քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Գետափ գյուղի 36-ամյա բնակիչը վարչություն է ներկայացրել «Կարաբին» տեսակի ակոսափող հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։

Հանգուցյալ պապի «ՏՕԶ» տեսակի ակոսափող հրացանն է վարչությունում կամավոր հանձնել նաև Արտաբույնք գյուղի 31-ամյա բնակիչը։

Հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։